«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել։ Էնդոսկոպիայի կլինիկա դիմած պացիենտի մոտ հայտնաբերվել է գոյացություն, որը գնահատվել է էնդոսկոպիկ և էխոէնդոսկոպիկ: Գնահատվել է գոյացության խորությունը պատի շերտում և հստակեցվել էնդոսկոպիկ հեռացման հնարավորությունը, ինչը թույլ է տվել պահպանել պացիենտի ստամոքսի ամբողջականությունը:
Գոյացությունը հեռացվել է էնդոսկոպիկ դիսսեկցիայի մեթոդով, առաջացել է թաղանթի մեծ դեֆեկտ, որը ռիսկային է պատի հետվիրահատական վնասման համար: Հսկա դեֆեկտը փակվել է՝ էնդոսկոպիկ թելի միջոցով մետաղական կարերը միմյանց միացնելով:
.png)